Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Բացառիկ հավասարություն

Բացառիկ հավասարություն
05.01.2015 | 13:24

Բացառիկ հետաքրքիր իրավիճակ է ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում: Աղյուսակի առաջին երկու հորիզոնականում գտնվող «Չելսին» ու «Մանչեստր Սիթին» ունեն բացառապես նույն արդյունքը թե անցկացրած խաղերի (20), թե տարած հաղթանակների (14), թե ունեցած ոչ-ոքիների (4), թե կրած պարտությունների (2), թե խփած (44) ու բաց թողած գնդակների (19) հաշվարկով: Նշենք նաև, որ հավաքած 46 միավորով նրանք բավական անվտանգ հեռավորության վրա են երրորդ տեղում գտնվող «Մանչեստր Յունայթեդից», որն ունի պակաս ինը միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ